
Մի վրանի կռիվ քաղաքապետարանի մոտ (լուսանկարներ)
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները Երևանի քաղաքապետարանի մոտ փորձեցին նստացույց անող քաղաքացիների համար վրան տեղադրել:
Ոստիկանությունը չթողեց քաղաքացիներին այդ քայլն իրականացնել: Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկեցին, այժմ նա Կենտրոնի ոստիկանությունում է:
Քաղաքացիներից մեկը ուշաթափվեց այն վրանի կողքին, որը փորձում էր տեղադրել:
Վրաններից մեկը ոստիկանները վերցրեցին ակտիվիստների ձեռքից: Ակտիվիստ Անի Կաղինյանն իր բերած վրանը պահել էր գետնից բարձր և, դիմելով ոստիկաններին, ասում էր, որ վերջիննսերս իրավունք չունեն դիպչել իր վրանին, քանի դեռ այն գետնին դրված չէ:
Ընդամենը երկու վրան տեղադրելու քաղաքացիների փորձը կանխելու համար քաղաքապետարանի մոտ աշխատեցին ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ:
Այժմ քաղաքացիները քայլերն ուղղել են դեպի Կենտրոնի ոստիկանություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել