HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԴՄ հանրային հսկողության մեխանիզմներ

ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը:

Սահմանվել է, որ ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաև հարկ վճարողների կողմից 2013թ. հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Պարգևավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 5 և ավելի նիշերին համընկնելու դեպքում, ընդ որում, 8 և 7 նիշերի համընկնման դեպքում ս.թ. օգոստոսի 1-ից հետո յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում որպես պարգևավճար կտրամադրվի 5 ավտոմեքենա, ինչպես նաև նախապես հայտարարված քանակով այլ գույք կամ իրավունք:

Հաստատվել են նաև ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ների կիրառման կարգը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter