Գյումրու աղբահանության խնդիրները` քաղաքապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի աղբահանության խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ, «Աշխատանք և արժանապատվություն» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ:
Բացման խոսքում քաղաքապետը հակիճ ներկայացրեց քաղաքի աղբահանության ներկա վիճակը, մասնավորապես այն, որ բարեկարգվել է քաղաքի գլխավոր աղբավայր տանող ճանապարհը, քաղաքը նվեր է ստացել 10 հատ աղբատար մեքենա, կատարվել են տեխնիկական միջոցների այլ համալրումներ, ինչպես նաև քաղաքում տեղադրվել են բացմաթիվ աղբամաններ, և դրանց առանձնացման համար կառուցվում են նաև բետոնե պատնեշներ:
Քաղաքապետը խոսեց նաև խնդիրերից, մասնավորապես նշելով, որ քաղաքի առանձին հատվածներում դեռևս կան հետերկրաշարժյան շրջանի շինարարական աղբի հսկայական կուտակումներ: Իրենց հերթին ավագանու անդամներն ու հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները քաղաքապետին փոխանցեցին քաղաքի տարբեր հատվածներում արված աղբի կուտակումների լուսանկար, ինչից հետո քաղաքապետը հանձնարարեց համապատասխան բաժնի ղեկավարին հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել մատնանշված թերությունները:
Քննարկվեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել