HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ալկոհոլային խմիչքներ իրացնելու դեպք` Գյումրիում

Հուլիսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում  օպերատիվ տվյալներ են  ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի 5-րդ հանրակացարանի բնակչուհի 1982 թ. ծնված  Նաիրա Ա.-ն իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: 
Փաստը ստուգելու կապակցությամբ նույն օրը ոստիկանության ծառայողները եղել են նշված հասցեում, որտեղ Նաիրա Ա.-ն իր կացարանում ներկայացրել է 6 շիշ 0,5 լ տարողությամբ «Արմյանսկայա կրեպոստ» տեսակի կոնյակ, 15 շիշ 0,5 լ տարողությամբ «Տալկա» տեսակի օղի և 72 շիշ 1 լ տարողությամբ պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի ըմպելիքներ:
Պարզվել է, որ կոնյակների ակցիզային դրոշմանիշերը կեղծ են, իսկ զովացուցիչ ըմպելիքների պիտակների վրա բացակայում են  արտադրանքի հոլոգրաֆիկ ակցիզները:
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վերավաճառելու համար իրեն տվել է 1972 թ. ծնված Անահիտ Կ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, իր բնակարանում, ոստիկանության ծառայողներին է  ներկայացրել 72 շիշ 1 լ տարողության առանց ակցիզային դրոշմանիշի, պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի զովացուցիչ ըմպելիքներ: 
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վաճառելու նպատակով իրեն է տվել ոմն Արա:
Ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերված խմիչքները վերցվել են: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter