HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն աճել է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև տնտեսվարողների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում:

Սկսած 2011 թվականից  ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը՝  նպաստելով հիմնական անասնաբուծական մթերքների արտադրության աճին:

Օրվա օպերատիվ տեղեկատվությամբ՝  շուրջ 62 հազարով՝ գրեթե կրկնակի, աճել  է տավարի գլխաքանակը, որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է, ինչը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 %  աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշներում և ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել: Սրա հիմքում գյուղատնտեսական նոր քաղաքականությունն է, որը, պարենային անվտանգության ռազմավարությունից ելնելով,  նպաստեց ոչխարի ճարպամսատու և մսաբրդատու տեսակների  զարգացմանը՝ Հայաստան ներկրելով ոչխարի բազմապտուղ ցեղատեսակներ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում.  այս պահի տվյալով՝ խոզերի գլխաքանակը հասել է շուրջ 134  հազարի, ինչը շուրջ 37 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույնպես աճի միտում ունի. այս պահին արդեն իրացվել է 24, 5 մլն ձու՝ շուրջ 75,6 հազարով ավելի  նախորդ տարվանից: Սպանդի համար իրացվել է 130.3 հազ տոննա կենդանի քաշով անասուն և թռչուն, որը  2.4 հազար տոննայով գերազանցել է  նախորդ տարվա  արդյունքները, իսկ կաթի արտադրության մեջ նկատվել է ծավալների աճ՝ շուրջ 16,7 հազար տոննա: Սա գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արոտավայրերի կառավարման և ջրարբիացման համալիր ծրագրերի արդյունքն է, որոնք հետևողական ապացուցում են իրենց արդյունավետությունը և ներազդում սպառողական շուկայի գների ընդհանուր միտումների վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter