Բերման ենթարկվածը խոստովանել է, որ թմրամոլ է
Հուլիսի 11-ին` ժամը 18.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի տնակից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Վարդգես Մ.-ին և նախկինում դատապարտված, 1970 թ. ծնված Մանվել Թ.-ին:
Զննությամբ տնակից հայտնաբերվել են տարբեր տարաներ` լուծույթներով, և օգտագործված 5 ներարկիչ:
Վարդգես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, իսկ Մանվել Թ.-ն հյուրընկալել է իրեն:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել