HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ էր սպառնում լրագրողին...

Այս տարվա մայիսի 8-ին «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել էին ՌԴ-ում գրանցված 0079260042178 բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի:

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում դեպքի առթիվ մայիսի 16-ին հարուցվեց քրեական գործ՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը» հոդվածի հատկանիշներով (ՀՀ. Քր.օր.-ի 137 հոդվածի 1-ին մաս):

Ոստիկանությունը «ԱրմենՏել», «Վիվասել ՄՏՍ» և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ներից դատարանի որոշմամբ պահանջել է տեղեկություններ, թե արդյոք 0079260042178 հեռախոսահամարը «ռոումինգ» գրանցում ստացել է: Գրանցված լինելու դեպքում նախաքննական մարմինը խնդրել է տրամադրել վերոնշյալ հեռախոսահամարից կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաև գրանցված ժամանակահատվածում հեռախոսահամարը շահագործած բջջային հեռախոսների ապարատների նույնականացման համարները, հեռախոսազանգերը սպասարկած հեռախոսակայանների տեղակայման հասցեները և հեռախոսազանգերի բաժանորդների տվյալները։

«ԱրմնեՏել» ընկերությունը տրամադրել է 0079260042178 հեռախոսահամարից բաժանորդներին կատարված և ընդունված հեռախոսազանգերի վերծանումները, որի շրջանակներում հարցաքննվել է 5 քաղաքացի: Ոստիկանությունը հարցաքննել է նաև 4 վկայի։

«Դեպքի առթիվ հանձնարարություններ են տրվել ոստիկանության Էրեբունու բաժնին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ականատես վկաների շրջանակը ճշտելու և հանցանք կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական պահանջ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն` հեռախոսահամարի  պատկանելիությունը  և  հանցագործություն  կատարած  անձի ինքնությունը պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնում է ոստիկանության ՀԿԼ վարչությունը։

Հավանաբար, հարցաքննվածները ոստիկանությանը չեն ասել, թե նշված հեռախոսահամարից իրենց ով է զանգահարել, կամ իրենք, այդ համարին զանգելով, ում էին ուզում: Իսկ Ռուսաստանը, չնայած իրավական ոլորտում համագործակցության համապատասխան պայմանագրերի առկայությանը, Հայաստանից ուղարկված քննչական պահանջին դեռ չի պատասխանել:

Անցել է մոտ 4 ամիս, ուստի «Հետքը» դժվար կացության մեջ հայտնված իրավապահներին օգնելու ակնկալիքով դիմում է ընթերցողներին. եթե տեղեկություններ ունեք, թե ում է պատկանում 0079260042178 հեռախոսահամարը, խնդրում ենք հայտնել խմբագրություն:

Մեկնաբանություններ (4)

Sury
inch mexq eq, inch vat eq xaxum amen inch
arsen
urish zbaxmung chuneg?
W. Wallace
ռուսական սպասարկող ցանցինա պետք դիմել, մեր հարգարժան իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն
W. Wallace
մի հատ նամակ Մեգաֆոնին եւ գործը բացահայտված է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter