Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հանրապետության հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում վաղը երեկոյան հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 05-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել