HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև սեպտեմբերի 1-ը ավտոկայանատեղի տուրքի գծով վարչական տույժեր չեն կիրառվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով, որ հուլիս և օգոստոս ամիսները հանդիսանում են ամառային հանգստի ակտիվ շրջան և, ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ  վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև ս/թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:

Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որևէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել և որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Որոշվել է նաև նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ և բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև վճարումների մեխանիզմներին:

Հաշվի առնելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ տուրքը սահմանվում և վճարվում է ընթացիկ տարվա համար և 2013 թվականի համար վճարված ցանկացած տուրք գործում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, խորհրդակցության շրջանակում քաղաքապետն անդրադարձել է նաև նշված խնդրին և հանձնարարել  է իրազեկել բնակչությանը մինչև տարեվերջ օգտվել ավտոկայանատեղի տուրքի առավելագույնը ամսական դրույքաչափից, իսկ արդեն տարեկան վճարում կատարած անձանց վերահաշվարկ կատարելու նպատակով՝ քաղաքապետարան դիմելու իրավունքի մասին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (2)

vahan
miayn angraget cucanak tnkelov hanrayin cepakanutyun handicacox poxoc@ chi karox darnal vjarovi kayanatexi. inch e nshanakum mrcuyt shahac sp@ parz e.mi qani xosq harci iravakan ,texnikakan koxmi masin. hanrayin (petakan) poxoc@ kam ayl taracq@ karox e qaxaqapetarani koxmic ogtagorcvel vorpes vjarovi avtokayanatexi mimiayn hamapatacxan elektronayin sarqavorumneri texadrumic heto ,voronc mijocov varordner@ karox en lucel vjarman bolor xndirner@. sa qaxaqakirt tarberakn e vor@ kapvac e zgali nerdrumneri het vor@ ev erbeq chi karox anel voch mi SP, vorovhetev ayn parzapes goyutyun chuni. irenc arajarkac vjarman karg@ kataryal anhetetutyun e, inch e nsanakum SMS uxarkel ,ayn depqum erb varordneri mi zgali mas@ chi ogtvum mobil kapic kam chgiti SMS uxarkel (hatkapes tarec mardiq) sa mardu iravunqneri kopit xaxtum e ,vori masin MIP chgitem chi haskanum te ... poxocnerum kangnac mardkanc el larum en vorpeszi hskayakan ekamutneri chnchin masn angam chvatnen nranc vjarelu hamar.
ԳԵՂԱՄ
Ինչ անպայման էր այս բիզնեսն էլ տային < Սաշիկ և եղբայրներ > սերվիսին և գումարի 70 տոկոսը տալ այդ մասնավոր ֆիրմային երբ քաղաքը հազար մի խնդիրներ ունի լուծելու,,,կարող էին պետական մակարդակով կատարեին այդ միզեր ներդրումները ,,Դա կլիներ պետական մտածելակերպով հարցի լուծում,,,,Երևի գտնում են որ պետություն չկա այլևս ինքսինքյան հասկացողությունն էլ դուրս է գալիս այս պարագայում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter