HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

58.800 գործազուրկ` ըստ պաշտոնական տվյալների

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը:

Ըստ այդ տվյալների` Հայաստանում կա 58.800 գործազուրկ մարդ:  

Ամենաշատ գործազրկությունը գրացվել է 35–45 տաիքային խմբում` 15,500 մարդ, ամենաքիչը` 16-18 տարիքային խմբում` 400 մարդ:

Գործազրկության ցուցանիշները ներկայացված են` նաև ըստ աշխատանք փնտրողների ստացած կրթության: Համաձայն նշված տվյալների` Հայաստանում կա հետբուհական, բարձրագույն կրթությաւն ստացած 9300 գործազուրկ, ամենաշատ գործազրկությունը գրացվել է միջնակարգ, ընդհանուր կրթություն ունեցողների մոտ` 27,300 մարդ: Նախնական մասնագիտական(ահեստագործական) կրթություն ունեցող գործազուրկների թիվը 4100 է:

Հայատանում պաշտոնապես գրանցված 58.800 գործազուրկներից  43.100-ը կանայք են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter