Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ամփոփ տեղեկատվություն 2013 հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վերաբերյալ` ըստ առանձին հանցատեսակների:
Ըստ ոստիկանության` ազգային վիճակագրության ծառայությանը ներկայացրած տվյալների` 2013թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է հանցագործության 8484 դեպք, գրեթե 900 դեպք ավելի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:
Համաձայն վիճծառայության տվյալների` պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ 2013թ հունվար-հունիս ամիսներին ուղղված հանցագործությունների 988 դեպք է գրանցվել նախորդ տարվա նույն ժամահատվածի 895-ի փոխարեն:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը 45-ն են, իսկ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդություն անելու դեպքերը` 26-ը:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը 20-ն են:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 895 (նախորդ տարվա 805-ի փոխարեն) դեպք է գրանցվել, որոնց բնույթը վիճծառայությունը չի հստակեցնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել