HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսահայ համայնքը սիրիայերի համար հանգանակված գումարը փոխանցեց Մայր Աթոռին

Վիրահայոց թեմի մամլո դիվանը հայտնում է, որ Թբիլիսիի մի շարք հայկական ոչկառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին, կազմակերպեցին տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվեր սիրիահայերին օգնության նպատակով:

Բարեգործական գործողությանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, «Armenian Art Hall» էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, «Պանհայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլարը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ, փոխանցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 200 հազար ԱՄՆ դոլար գումար արդեն փոխանցել էր սիրիահայերին օգնության հիմնադրամին, այնուհետև տրամադրեց ևս 200 հազար ԱՄՆ դոլար, որտեղ փոքրիկ մաս է կազմում Վիրահայ համայնքի հանգանակությունը:

Մեկնաբանություններ (1)

Xunsap'ha
Hedakrkragan e te ayt havakvadz 5000 dolarin vorkan@ bidi hasni suryahayutyan. Echmiadzin kumar hantsnel g@ nshanage hav@ hantsnel aghvesin; zud miamdutyun.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter