HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորվել են օձի խայթոցից եւ դեղից

Երեկ` ժամը 17.30-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ Արտենի գյուղից օձի խայթոցով իրենց մոտ է հոսպիտալացվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 1990 թ. ծնված Անդրանիկ Հարությունյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

Նույն օրը` ժամը 22.50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ 1966թ. ծնված Հովիկ Լազարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter