HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի հասցված վնասը` ավելի քան 2 մլն դրամ

Բնապահպանական պետական տեսչության 29.07.2013-03.08.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.25 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 2.06 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ      

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված վառելափայտի ապօրինի հավաքման և տեղափոխման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 1.6 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Ջրերի պահպանության ոլորտ

Վայոց ձորի մարզի «Ազատեկ ՀԷԿ» ՍՊԸ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 311.04 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար      

Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:   

Փայտանյութի ապօրինի տեղափոխում                                   

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երեք որոշում և հաշվարկվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 165.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Ապօրինի որս 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 30.0 գծամետր ցանց:          

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 1.67 մլն.դր. գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter