Բնակարանում հայտնաբերվել է դիակ
Այսօր` ժամը 10.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Բ.-ի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել