HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

941 խոշոր կազմակերպություններից աուդիտ չի անցել 311-ը

ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:   
  
Այդ տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը,որից. 

1. 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
  
2. 203 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

3. 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: 

Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter