Մահացու վրաերթ Արմավիր-Մեծամոր ճանապարհին
Օգոստոսի 4-ին` ժամը 01.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին` փողոցի երթևեկելի մասում, վրաերթի հետևանքով մահացած տղամարդ կա:
«Պարզվել է, որ նա 1979 թ. ծնված Վահե Հովհաննիսյանն է, որին նույն օրը, ժամը 01.45-ի սահմաններում, իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Արա Խ.-ն: Արա Խ.-ն ինքնակամ ներկայացել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել