Տարոն Մարգարյանն անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիների նոր համակարգին
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ընդգծել է, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը:
«2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին կառավորության կողմից հաստատվեց կարգը և արդեն այս տարի քաղաքապետարանը օրենքին համապատասխան, հայտարարեց մրցույթ, որում շահող կազմակերպությունը հուլիսի 1-ից սկսել է իր աշխատանքները: Ի դեպ` մրցույթով կազմակերպություն ներգրավելն ու պայմանագրի հիմնական պայմանները հաստատվել է Երևանի ավագանու կողմից: Հաշվի առնելով, որ կարգը նոր է, և շատ քաղաքացիներ հնարավոր է դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական իրավախախտումները կիրառվեն սեպտեմբերի 1-ից: Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կանայատեղիների սպասարկման և քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Սակայն եթե, ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել