HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը  կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում: 

Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմը, պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերովխորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter