Մարո Գուլոյանի գործի քննությունը այլևս չի իրականացվելու Կոտայքի մարզում
2013թ. հունիսի 17-ին Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանը ներկայացվել էր դիմում` Մարո Գուլոյանի գործով վարույթի անօրինական կարճման որոշման դեմ: Հունիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կայացված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից, վերացվեց: Հուլիսի 11-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն` գործի քննությունը Երևան տեղափոխելու վերաբերյալ: Հուլիսի 26-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ, քրեական գործն ուղարկվել է քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին` գործի նախաքննության կատարումը մեկ այլ քննչական մարմնի հանձնարարելու համար:
Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազությանը նախաքննության օրինականության վերահսկողության ապահովման համար` տուժող կողմը հուսով է, որ գոնե նոր քննչական մարմնի կողմից Մարո Գուլոյանի կասկածելի մահվան դեպքը կքննվի պրոֆեսիոնալ, առանց կողմնապահության և օրենքի պահանջների կոպիտ խախտման:
Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել