Հանդիպում ԼՂՀ կառավարությունում
Օգոստոսի 6-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանին:
Քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման և ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաև կաթի վերամշակման հեռանկարի առնչվող հարցեր:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է անելիքների իր տեսլականը, նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել