HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավոր զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. հարուցվել է երկու քրեական գործ

Օգոստոսի 3-ին` ժամը 13:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը:

Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին:

Օգոստոսի 5-ին` ժամը 23:00-ի սահմաններում, նույն մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ ազդրի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել զորամասի մեկ այլ զինծառայող, որին վտանգավոր գոտուց տեղափոխելու ընթացքում հակառակորդի մարտական հենակետից կրակ է արձակվել զորամասի մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զինծառայողը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Նշված երկու դեպքերով էլ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հանրային կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter