HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է վեր կանգնենք էգոյում եղած «թագուհի/թագավորից ու ստրուկից»

Արմինէ Առաքելեան

Շատ լավ է: Կարծում եմ` Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարները մեծ առաջընթաց են ապրում ինքնակազմակերպման հմտությունների, ակտիվ քաղաքացիության դիսկուրսի և ֆորմատների զարգացման իմաստով: Դրական փոփոխություններ են տեղի ունենում կամավորական ակտիվիզմի զարգացման, քաղաքացիական ակտիվիզմի ընդունման, ակտիվ քաղաքացիության կոնցեպտի ընկալման և իրագործման մեջ, և այս ամենն ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Ներկա փուլում, իմ կարծիքով, մեծագույն մարտահրավերը ոչ այնքան ինքնակազմակերպման հմտությունների և դիսկուրսային տեխնիկաների զարգացումն է, որքան դրանից այն կողմ` մարդու իրավունքների վրա հիմնված, դեմոկրատական ակտիվ քաղաքացիության բոլոր արժեքների ՀԱՐԳՈՒՄՆ ու ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ:  

Նկատի ունեմ, օրինակ, մարդկային արժանապատությունը, հանդուրժողականությունը, մտածելու և բանավիճելու ազատությունը, քննադատական միտքը, սոլիդարությունը և համագործակցությունը: Ես չէի կարող համաձայնել այն բանի հետ, ինչ որոշ ակտիվիստներ արեցին «հանրային քննարկման» ժամանակ (Հանրային խորհրդի մասնակցությմաբ): Ինձ համար հիմնական խնդիրը հեռուստաընկերություններին «բոյկոտելը կամ չբոյկոտելը» չէ, այլ դրական փոփոխություն կառուցելու ՄՇԱԿՈՒՅԹԸ, իսկ այդ «հանրային քննարկման» ժամանակ այս մշակույթը բացակայում էրնչպես նաև ընդհանրապես միմյանց հետ գրավոր կամ բանավոր հաղորդակցության մեջ): Այդտեղ տիրում էր ամբոխավարության, անհանդուրժողականության, «մեր դեմ խաղ չկա»-ի, ագրեսիվության, մարդկային արժանապատվության անտեսման մի խառնուրդ: Մեր նոր սերունդը ժառանգել է նման մշակույթն ավագ սերդնից, որն էլ ստեղծել է այն հասարակությունը, որում ապրում ենք այժմ:

 Անհրաժեշտ է ինքնառեֆլեքսիա կատարել արժեքային և մշակութային հարթությունում: Էական է այն, թե ԻՆՉՊԵՍ ենք մենք, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ուզում են դրական փոփոխություն բերել, նոր հասարակություն կառուցում` փոխելով վարքագծերը, մտածողությունը և շարունակաբար համատեղ ստեղծագործելով: Կազմակերպական և գործունեության ձևերն ընդամենը «ձևականություն» են, եթե բովանդակությունը չի համապատասխանում այն արժեքներին, որոնք մենք ԻՐԱԿԱՆՈՒՄ կրում ենք, կիրառում ենք և օրինակ ենք ծառայում մեր վարքագծով:

 Մենք պետք է վեր կանգնենք մեր էգոներից, մեր էգոյում եղած «թագուհի/թագավորից ու ստրուկից», որպեսզի ընդունակ լինենք մշակութային և վարքագծային մակարդակներում ինքնառեֆլեքսիա կատարել: Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու ակտիվ քաղաքացիությունը ՀԻՄԱ՝ զարգացման այս փուլում, այս հիմնական մարտահրավերի առջև են կանգնած:  

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter