HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղանկարներ` նարկոլոգիական եւ արյունաբանական կենտրոններին

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական կենտրոնին և Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին նվիրաբերեց Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա նվիրված միջոցառման ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողների նկարած գեղանկարները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը բուժհաստատություններում ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, որը ծավալվում է հինգ հիմնական ուղղություններով՝ կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակություն, միջազգային և համահայկական համագործակցություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարևորեց համագործակցությունը բուժհաստատությունների հետ։ Նա հույս հայտնեց, որ այն ոգին ու սերը, որ ներդրել են երիտասարդներն իրենց  գեղանկարներում, մի օր կդառնան այդ հաստատություններում բուժվող հիվանդների պայքարի ոգեշնչումը։

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, շնորհակալություն հայտնելով նկարների համար, մասնավորապես կարևորեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությունը, քանի որ հիմնադրամը բազմիցս աջակցել է դոնորական բանկի համալրման աշխատանքներին։ Ս. Դաղբաշյանը հասարակության համար կարևորեց նաև կամավորական ինստիտուտի զարգացումը՝ նշելով, որ նման միջոցառումների շնորհիվ ընդլայնվում է կամավորների շրջանակը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter