HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ. Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա. Լոբովին: Հանդիպման մասին մանրամասներ է ներկայացնում նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter