HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Գորայք գյուղում

 

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ին` ժամը 20.55-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում մարդ են դանակահարել և շտապօգնության անհրաժեշտություն կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Բ.-ին և խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին և  ոտքերին` պատճառել վնասվածքներ:
Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1986 թ. ծնված Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Բ.-ն դանակով հարվածել է Խորեն Ե.-ին և ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter