HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ բան կա

Երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Բաքվում արած հայտարարության մեջ, ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ, մեզ համար մտահոգիչ է այն, որ համանախագահները ոչ մի խոսք չեն ասել տարածաշրջանում իրենց փաստահավաք առաքելությունը շարունակելու ու նաև Ադրբեջանի օկուպացրած տարածքներում դիտարկում անելու մտադրության մասին, թեև մեր իշխանությունները նախապես հայտարարել էին, թե այդ դիտարկումներին համաձայնել էին պայմանով, որ առաքելությունն այցելի նաև Ադրբեջանի զավթած տարածքները:

«Ես ապշած ու խիստ զարմացած եմ, որ դրա մասին ոչինչ ասված չէ, և հայկական կողմերն էլ չեն պարտադրել, որ համանախագահներն այցելեն նաև այդ տարածքները»,- ասաց Վլ.Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter