HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամառային բակային ճամբարներին մասնակցել է ավելի քան 10 հազար երեխա

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ամառային բակային ճամբարները: Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է:

Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են ինչպես մշակութային, այնպես էլ մարզական տարաբնույթ միջոցառումների և մրցույթների: Ճամբարային առօրյայի շրջանակում երեխաների համար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ Կենդանաբանական այգի և թանգարաններ, նաև այցելություններ պատմամշակութային վայրեր: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար երեխա:

Ի դեպ, միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև ծնողների ու երեխաների առաջարկները:

Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են  մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter