HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերականգնվի Կապսի ջրամբարը

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնմանը: Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի:

Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ:

Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter