Նետվել է գնացքի տակ
Ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին` ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ծանր գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1935թ. ծնված Պարգև Բաղդասարյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:
Նույն օրը, ժամը 17.00-ին, հիվանդանոցում Պարգև Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել