Մահացու պատահար Ալավերդիում
Օգոստոսի 7-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՄԱԶ-5549» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Վարորդը` 1959 թ. ծնված Մամիկոն Գրիգորյանը, տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել