HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյանը օրինագիծը հետ է ուղարկել

ՀՀ ոստիկանության կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր» ենթաբաժիններում զետեղվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով նախատեսված էր ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը պատժել տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 100-պատիկից մինչև 150-ապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter