HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանիքի հիմնախնդիրների գլխավոր պատասխանատուն կառավարությունն է. սոցհետազոտություն

Կառավարությունը հրապարակել է ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացրել է «Այ-Փի-ԷՍ-ՍԻ» քաղաքական և սոցիոլագիական խորհրդատավությունների ինստիտուտը:

Հարցամանը մասնակցել է 1606 հոգի, որոնցից 560-ը մայրաքաղաքում, իսկ 1046-ը` մարզերում:

Համաձայն հետազոտության` հարցվողների  մեծամասնությունը` 44,7%-ը, Հայաստանում ընտանիքի առաջնային հիմնախնդիրներ են համարել գործազրկությունը, աշխատատեղերի բացակայությունը: Երկրորդ տեղում են ֆինանսական խնդիրներն ու աղքատությունը`15%, այնուհետև բնակարանային խնդիրներ` 12,6%, ցածր աշխատավարձ և աշխատավարձերի ուշացում` 11,3%, առողջական խնդիրներ` 9,8% և այլն:  

Բոլոր հիմնախնդիրների համար հարցվողների մեծամասնությունը, որպես պատասխանատուի, նշել է ՀՀ կառավարությանը:

Օրինակ` գործազրկության համար հարցվողների 30,2%-ը պատասխանատու է համարում նախագահին, իսկ 43,2%-ը` կառավարությանը: Սոցիալական ծանր վիճակի և աղքատության համար նախագահը «մեղադրվում է»` 29, իսկ կառավարությունը` 41,6 %-ով: Հարցվողները, որպես ընտանեկան առաջանային հիմնախնդիրենրի պատասխանատուի, նշել են նաև մարզպետարաններին, Ազգային ժողովին, ՏԻՄ-երին, իրենք իրենց, սակայն այդ պատասխանները քիչ տոկոս են կազմում:

Արտագաղթի և արտագնա աշխատանքի համար հարցվողների 34,5%-ը նախագահին է պատասխանատու համարում, իսկ 41,2 տոկոսը` կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter