Անցած 2 օրում Հայաստանում գրանցվել է գողության 19 դեպք, բացահայտվել է 9
Օգոստոսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 15-ը, գողության 19 դեպքից՝ 9-ը, խարդախության 8 դեպքից՝ 7-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, խարդախության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 4 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել