Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օգոստոսի 13-ին, 14-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, օգոստոսի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 13-ին, 14-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, օգոստոսի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել