HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը` նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին: Նախագահը հույս է հայտնել, որ պարոն Լիտվինի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հայաստանյան իր այցի ընթացքում ունեցած հանդիպումները բավականին արդյունավետ է համարել, տեղեկացնելով նախագահ Սարգսյանին, որ ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության և հանձնաժողովների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորհրդարանների մակարդակով սերտորեն փոխգործակցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վիկտոր Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, նաև երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter