HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճաբանություն, հայհոյանքներ ու ծեծկռտուք ռեստորանում. բերման է ենթարկվել 18 մարդ

Օգոստոսի 11-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող մի ռեստորանում մի խումբ անձինք վիճաբանում են:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 18 անձանց:

Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 1982 թ. ծնված Կարեն և 1988 թ. ծնված Դավիթ Ղ.-երը ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյուն Ե.-ի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառնման մյուս մասնակիցների միջև և մոտ 20-25 րոպե տևողությամբ զուգորդվել փոխադարձ խուլիգանական հայհոյանքներով, ինչի հետևանքով խախտվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, և վնասվել գույքը:

Վիճաբանության ժամանակ Կորյուն Ե.-ն ստացել է քթի վնասվածք, իսկ Կարեն Ղ.-ն «ճակատային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում և հեռացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter