HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ դատախազության ներկայացուցիչներն ավելի ակտիվ կներգրավվեն Հարվարդի համալսարանի ծրագրերում

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կանապլյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ս.Կանապլյուկը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստվածության որակը՝ կարևորելով համագործակցության ակտիվացումը։

Հյուրը մասնավորապես առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։

Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում՝ համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter