HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունեցի մեղվապահը

Արարատ Դավթյան

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Էդվարդ Սինանյանը 16 տարեկանից զբաղվում է մեղվաբուծությամբ: Սկզբում նա ուներ մեղվի ընդամենը 3 փեթակ, հիմա՝ 130: Վերջին տարիներին Էդվարդը սկսել է «տուն բերել» եւ ընտելացնել նաեւ վայրի մեղվաընտանիքներին: Ձմռանը, վերանորոգելով քարածերպերում պատսպարած ծուղակները, օգոստոս-սեպտեմբերին նա հավաքում է «վայրի» մեղրը, իսկ մեղուների մեծամասնությանը տեղափոխում իր մեղվանոց: 


Էդվարդին մարզում գրեթե բոլորը ճանաչում են: Մեծ պահանջարկ է վայելում հատկապես «վայրի» մեղրը, որի արժեքն ավելի քան 3 անգամ թանկ է սովորական մեղրի գնից: 37-ամյա մեղվապահն ասում է, որ մեղվաբուծությամբ զբաղվելը եկամտաբեր է, եւ բոլոր գյուղացիներին խորհուրդ է տալիս պահել մեղվափեթակներ:

 


Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ահա մարդն ու գործը! Հազար սուտ մեդալավոր լիսկաներից ու այլ պաշտոնավոր թալանչիներից արժեքավոր: Հոդված գրողին շատ շնորհակալություն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter