Փոխըմբռնման հուշագիր` սերվերային տնտեսություն ստեղծելու նպատակով
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։ Հիմնական նպատակն է ստեղծել հիմք` երկու կառույցների փոխգործակցության համար։
Համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ է հատկացնելու ԱԻ նախարարությանը` սերվերային տնտեսության ստեղծելու համար։ ՀՀ ԱԻՆ ՃԿԿ տարածքում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի համապատասխան պայմաններով սենյակ, որտեղ կտեղադրվեն սերվերներ։ Այստեղ կլինի նաև Աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։ Այս ծրագիրը կիրականացվի ՄԱԶԾ գրասենյակի հետ համատեղ։
Փոխընբռման հուշագիրը կստորագրվի օգոստոսի 14-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել