HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկական զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են երևանյան շուկայով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը և տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ընդունել են հնդկական «North Star Hospitality» զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ «North Star Hospitality» ոլորտի խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որի նպատակն է նաև ընդլայնել զբոսաշրջային շուկան Երևանում` միաժամանակ ներկայանալի և ավելի ճանաչելի դարձնելով մեր մայրաքաղաքը հնդիկ զբոսաշրջիկների համար:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի զբոսաշրջային հետաքրքրություններն ու ներդրումային հնարավորությունները, իսկ համագործակցության առաջարկներն ավելի հստակ կներկայացվեն սեպտեմբերին` Երևանում կայանալիք հայ-հնդկական առևտրա-ադյունաբերական համաժողովի ընթացքում: Կազմակերպությունը հրավիրելու է գործարարների խումբ, որի անդամները  հետաքրքրված են մայրաքաղաքի ներդրումային առաջարկներով։
«North Star Hospitality» ընկերության տնօրեն Ռոհիտ Նոռոնհան նշել է, որ Երևանի վերջին տարիների առաջընթացն ակնհայտ է, ինչի արդյունքում գնալով ավելի է մեծանում հնդիկների հետաքրքրությունը մեր մայրաքաղաքի նկատմամբ, և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջիկայում կմեծանան երկուստեք այցելությունների ծավալները:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վստահեցրել են, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ցանկացած առողջ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանի զբոսաշրջային շուկայում երևանյան զբոսաշրջային միջավայրը գովազդելու հնարավոր տարբերակները։ Հիշեցնենք, որ  2008թ. Երևան քաղաքի և Դելիի կառավարության միջև փոխըմռնման հուշագիր է ստորագրվել։ Առաջիկայում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել Հնդկաստանի պուրակ, իսկ հեռանկարում նաև ուղիղ չվերթներ բացել Երևանի և հնդկական քաղաքների միջև:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (1)

ASS
ha, tareq cer betone ayladakutyunner@ cuyc tveq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter