Նստացույցի մասնակիցները` բերման ենթարկված Միհրան Մելքոնյանի մասին
Սույն թվականի օգոստոսի 13-ին` ժամը 11:00-ի շրջակայքում, ոստիկանները Երևանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույցի աջակից, Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:
ժամը 15:22-ին ոստիկանության հրապարակած հայտարարության համաձայն` Մելքոնյանը սույն թվականի հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց և համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:
Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը դեռևս 27.07.2013-ին ներկայացել էր ոստիկանություն որպես տուժող, 08.08.2013-ին, կարելի է ասել, առևանգվել էր ոստիկանների կողմից և ժամեր անց ազատ արձակվել, իսկ 10.08.2013-ին ինքը` Մելքոնյանը, բռնության ենթարկվելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը և գնացել ոստիկանության բաժին:
Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչու՞ ոստիկանությունը ամսի 27-ին, 8-ին և ամսի 10-ին չձերբակալեց նրան և ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել