HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյունահանման նոր նախագիծ` Լոռու մարզում

ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ Ուկրշին ԲԲԸ-ն  «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է ՀՀ Լոռու մարզի Ուրասարի դոլերիտային բազալտի հանքավայրի արդյունահանման նախագիծ: 

Նախագիծը ՊՈԱԿ-ին ներկայացվել է օգոստոսի 8-ին:

Ուրասարը` Բազումի լեռնաշղթայի ամենաբարձր սարը (2950մ), գտնվում է Լոռու համանուն գյուղում` մարզկենտրոնից 46կմ հեռավորության վրա, Ստեփանավանից 10կմ դեպի արևմուտք:

ՀՀ կառավարության հրապարակած տվյալների համաձայն` Ուրասարի  երկրաբանական ուսումնասիրության լիցենզիան Ուկրշին ԲԲԸ-ին տրվել է 2010թ.-ին, լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվել է 2011թ-ին:

Նշենք, որ Լոռու մարզում արդեն իսկ շահագործվում է դոլերիտայի բազալտի մեկ հանքավայր, որը գտնվում Ագարակ համայնքում` Ստեփանավանից 8 կմ արևելք:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter