HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տէր Նարեկ Շրիգեան ընտանիքը Վահէ Շրիգեանի յիշատակին ՀԿՀ-ի հետ ստեղծում է Համալսարանական կրթաթօշակի հիմնադրամ

Գլենդէլ - Հայ Կրթական Հիմնարկութիւնը (ՀԿՀ) յայտարարում է Վահէ Շրիգեան Հիմնադրամի ստեղծումը Հարաւային Քալիֆորնիայից Շրիգեան Ընտանիքի $200,000 վեհանձն նուիրատուութեամբ: Հիմնադրամը կրթաթօշակներ է տրամադրելու Լիբանանի Անճար գիւղի Յառաջ-Կիւլպենկեան Միջնակարգ վարժարանի եւ միւս Հայկական վարժարանների շրաջանաւարտներին:

Վահէ Շրիգեանը, որ վախճանուեց 2012 թուի Օգոստոսին, ծնուել էր 1955 թուին: Երկրորդ զաւակն էր Տէր Նարեկ Քհնյ. եւ հանգուցեալ Երէցկին Պայծառ Շրիգեանների վեց զաւակներից: Վահէն իր վաղ մանկութեան տարիները ապրել էր Լիբանանի Անճար գիւղում եւ յաճախել Յառաջ-Կիւլպենկեան նախակրթարանը: Շրիգեան ընտանիքը 1963-ին փոխադրւում է Միացեալ Նահանգներ, Հարաւային Քալիֆորնիա, եւ Վահէն սկսում է յաճախել Ֆերրահեան Միջնակարգ վարժարան որը աւարտում է 1973-ին: Վահէն իր կրթութիւնը շարունակում է հանրային քոլէջում եւ աշխատում իր եղբօր՝ Մովսէսի հետ աւելի քան 35 տարի:

Երեխաների եւ կրթութեան հանդէպ տածած Վահէի սէրը ինչպէս նաեւ նրա սրտանց առատաձեռնութիւնը պիտի շարունակի օգտակար լինել հայ ուսանողներին՝ շնորհիւ այս հիմնադրամի որ իր ընտանիքն է ստեղծում նրա յիշատակին:

Վահէ Շրիգեան Հիմնադրամը իր կարգին երրորդն է, որ ստեցծուել է Շրիգեան ընտանիքի կողմից՝ Հայ Կրթական Հիմնարկութեան հետ: 2004-ին Տէր Նարեկ Շրիգեան ընտանիքը $150,000 նուիրատուութեամբ ստեղծեց իր առաջին հիմնադրամը, որի տարեկան եկամուտը Լիբանանի Անճար գիւղի Յառաջ-Կիւլպենկեան Վարժարանի ծաղքերին է սատարում: 2007-ին Շրիգեան ընտանիքը յաւելեալ $150,000-ի նուիրատուութեամբ երկրորդ հիմնադրամը ստեղծեց ՀԿՀ-ի հետ՝ տարեկան օժանդակութիւն հասցնելու Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Աստուածաբանական Դպրեվանքի ուսանողներին, Լիբանան, Անթիլիաս:

« ՀԿՀ-ի հետ այս երրորդ հիմնադրամը ստեղծելու առիթով Հայ Կրթական Հիմնարկութիւնը իր շնորհակալութիւնն է յայտնում Շրիգեան ընտանիքին այս վեհանձն նուիրատուութեան եւ ՀԿՀ-ի նկատմամբ ցուցաբերած շարունակական վստահութեան համար՝ Մենք խոստանում ենք վառ պահել Վահէ Շրիգեանի յիշատակը՝ իր անուամբ կրթաթօշակներ ապահովելով հայ արժանաւոր ուսանողներին», յայտնեց ՀԿՀ-ի ատենապետուհի Հերմինէ Փախանեանցը:

ՀԿՀ-ը կեանքի է կոչուել 1950-ին՝ նիւթական օժանդակութիւն ապահովելու հայ ուսանողներին եւ հայկական կրթական հաստատութիւններին: Անցեալ քսան տարիների ընթացքում ՀԿՀ-ը վերանորոգել է աւելի քան 180 վարժարաններ Հայաստանում, Արցախում եւ Ջաւախքում եւ օժանդակել է հազարաւոր ուսանողների: 2000-թուից ի վեր, ՀԿՀ-ը աւելի քան $850,000 կրթաթօշակ է տրամադրել արժանաւոր ուսանողների Միացեալ Նահանգներում, Լիբանանում եւ Հայաստանում: Անցեալ 5 տարիների ընթացքում ՀԿՀ-ը 4-տարուայ լրիւ կրթաթօշակներ է տրամադրել Հայաստանի եւ Արցախի պետական համալսարանների շուրջ 50 ուսանողների: Վահէ Շրիգեան հիմնադրամի ստեղծմամբ եւ կրթաթօշակների այլ նուիրատուութիւնների շնորհիւ, յառաջիկայ մի քանի տարիների ընթացքում ՀԿՀ-ի կրթաթօշակի ծրագիրը պիտի ընդլայնուի 100 ուսանողների հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter