Փորձարկվել է ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարքը
Փրկարար ծառայության մասնագետները տեսական դասընթաց ու Երևանի լողավազաններից մեկում գործնական պարապմունքներ են անցկացրել հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամների համար՝ ծանոթացնելով ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարքի հնարավորություններին և օգտագործման տարբերակներին։
Սարքի աշխատանքային խորությունը 120 մ է, առավելագույն թույլատրելին՝ 150 մետր։ Ստորջրյա հետախուզության սարքն ունի շարժվող տեսախցիկ, որի նկարահանած պատկերը ցուցադրվում է հատուկ էկրանի վրա, առկա է նկարահանված նյութի տեսագրման հնարավորություն։
«ԳՆՈՄ»-ն ունի 3 շարժիչ, ինչի շնորհիվ այն կարող է շարժվել թե հորիզոնական, թե ուղղահայաց ուղղություններով, ինչպես նաև 2 լապտեր՝ լուսավորությունն ապահովելու համար։ Սարքի շարժումն ու աշխատանքը ղեկավարվում են հեռակառավարման վահանակի միջոցով, կա շարժման արագությունն ու լապտերների լույսն ուժեղացնելու և թուլացնելու հնարավորություն։
Ստորջրյա հետախուզություն իրականացնող սարքը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել ջրափրկարարների աշխատանքը՝ օժանդակելով որողական և կանխարգելիչ գործողություններին:
«ԳՆՈՄ»-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջերս է ձեռ բերել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ և տրամադրել ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել