19-ամյա Ալիկը ակորդեոններ է հափշտակել Կույրերի միավորումից. հարուցվել է քրգործ
Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին է դիմել Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկության տնօրենը և հաղորդում տվել, որ օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դահլիճի դռան փականը և հափշտակել 2 ակորդեոն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1994 թ. ծնված Ալիկ Կ.-ն:
Գողոնն առգրավված է: Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել