Ջրվեժում սպանվել է 41-ամյա Արմեն Մովսիսյանը
Օգոստոսի 14-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցային տեղամասում մեքենա է կանգնած, որի դիմաց այրված դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա, որի առջև՝ 1972 թ. ծնված Արմեն Մովսիսյանի այրված դիակը:
Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել