HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարան. շինաշխատանքները պետք է կազմակերպվեն բնապահպանական չափանիշերի ապահովմամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում պարտադիր պետք է ամրագրված լինեն շինհրապարակը բնապահպանական չափանիշերով կահավորելու բաղադրիչն ու համապատասխան պայմանների ապահովումը' շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու և հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու համար:

Այսօր համապարփակ մոտեցում է կիրառվում շինհրապարակների պատնեշների միասնական պաստառապատման ուղղությամբ: Բնապահպանական բաղադրիչի ապահովումը ամրագրված է նաև Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ:

Մասնավորապես, պարտադիր է նախագծում շինարարական հրապարակ կազմակերպելու համար անհրաժեշտ հատակագծային լուծումներ ներառելը. հստակ պետք է նշվի, թե ինչպես է շինհրապարակը սահմանազատվելու, պատնեշը ինչ նյութերից պետք է լինի, շինարարարական հրապարակի ներսում, արդեն անհրաժեշտությամբ պայմանավորված, ստացիոնար աշխատող վերամբարձ կռունկները որտեղ պետք է տեղադրվեն, շինարարական նյութերը որ հատվածներում են կուտակվելու:

Այս պայմանների ապահովումը անհրաժեշտ է նաև շինարարներին՝ քաղաքակիրթ և անվտանգ շինարարություն ծավալելու նկատառումով: Ավագանու սույն որոշմամբ արգելվում է նաև շինարարական թափոնները շինհրապարակի տարածքից դուրս կուտակելը:

Սահմանված չափանիշերը չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանոնները խախտելով շինարարական աշխատանքների կազմակերպման դեպքում նախատեսվում է վարչական տուգանք՝ 30-ից 50000 դրամի չափով:

«Կառուցապատողներն այս ամենին պատշաճ կերպով ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել են: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter