HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմոցներ՝ սահմանային Բերքաբեր գյուղը վերստին բերքառատ դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ - ONEArmenia-ն սկսել է իր չորրորդ քարոզարշավը, որով օգնում է հաստատուն ջերմոցներ կառուցել սահմանային Բերքաբեր գյուղի շուրջ 500 բնակչի համար: Բերքաբերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում:

Վերջին 20 տարում Բերքաբերի գյուղացիները հնարավորություն չեն ունեցել զբաղվել հողագործությամբ, քանի որ գյուղի ջրամբարի մյուս ափին գտնվող նրանց հողը գրավել է Ադրբեջանի զինուժը: Բարեբախտաբար, լուծումը գտնվել է: «Սահման» ՀԿ-ի մասնակցությամբ ONEArmenia-ն գյուղի չորս տների ետնաբակերում կկառուցի մեկական ջերմոց՝ ստեղծելով ոչ միայն մշտական սննդի, այլև կայուն եկամտի աղբյուր յուրաքանչյուր ընտանիքի համար, քանի որ բերքը կարող է վաճառվել և սակարկվել շուկայում տարվա երեք եղանակին: Յուրաքանչյուր ջերմոց կունենա 100 քառակուսի մետր տարածություն և կարող է տալ մինչև 50 կգ. բերք մեկ օրում: Ջերմոցում աճող արտադրանքը ամբողջովին բնական է, իսկ ոռոգումը կատարվում է շրջակա միջավայրին չվնասող կաթիլային համակարգի միջոցով:

Ըստ «Սահման» ՀԿ-ի՝ սա գյուղատնտեսության նոր ոլորտ է Բերքաբերում: Ուստի, գյուղատնտեսների խումբը պարբերաբար կայցելի գյուղ, որպեսզի վերապատրաստի գյուղացիներին, թե ինչպես հետևել ջերմոցներին և ընդլայնել դրանք: Կառուցումից հետո ջերմոցները համապատասխանորեն կարտադրեն բնական աճեցված միրգ և բանջարեղեն, այնպես որ գյուղացիները կարող են դա վաճառել հարևան գյուղերին և որպես կոոպերատիվի մաս՝ մոտակա Իջևան քաղաքի շուկայում:

Բազմաթիվ երկրների տնտեսական հիմքը և զարգացող երկրների համար տնտեսական աճի ամենահավանական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այս փոքր գյուղի վրա չորս ջերմոցի ազդեցությունը կարող է բավական մեծ լինել: Ջերմոցների ստեղծումն, այսպիսով, մեղմում է չքավորությունը՝ օգնելով համայնքին աճեցնել իր սեփական սնունդը:

Քարոզարշավը կտևի մինչև օգոստոսի 31-ը: Ցանկանո՞ւմ ես աջակցել: Այցելիր ONEArmenia-ի Indiegogo էջ:

ONEArmenia շահույթ չհետապնդող ֆինանսավորման հարթակը ստեղծվել է 2012-ի սեպտեմբերին, որպեսզի կանգնի փոփոխություն բերող անհատների և նրանց ներկայացնող կազմակերպությունների կողքին՝ կիրառելով սոցիալական մեդիան և հանրային ֆինանսավորումը որպես միջոց, որով համացանցից օգտվող ցանկացած մարդ կարող է ներգրավվել և աջակցել Հայաստանում այս պահին շոշափելի փոփոխություններ անելուն միտված նախագծերին: ONEArmenia ցանցը հնարավոր է դարձնում ոչ միայն գումարների հանգանակումը Հայաստանում արվող նախագծի համար որպես համաշխարհային հանրություն, այլև հետևում է տվյալ նախագծի ընթացքին ֆինանսական տեղեկատվության կատարյալ հասանելիությամբ:

Մեկնաբանություններ (2)

George
Dear H. I just saw this..... just a correction: Artsakh is within Armenia as well. Before we ask others to accept Artsakh we should accept it ourselves as part of Armenia.
H.
Kind of sad that a aid/charity organization is doing this instead of the actual government and authorities. Artsakh I understand but Berkaber is located within Armenia!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter