HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կստեղծվեն տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման սերտիֆիկացված կենտրոններ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է եռօրյա այցով օգոստոսի 13-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործընկալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ներկա էին նաև պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասակման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter